Աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը հասել է 6,268,025-ի , հիվանդությունից մահացել է ավելի քան 373,972 մարդ, բուժվել՝ 2,848,455 մարդ:

Ըստ worldometers տվյալների՝ ներկայումս 3,045,598 մարդ ակտիվ բուժում են ստանում COVID-19-ի դեմ, 53,405 (2%)-ի վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր:

Վարակման ամենամեծ թվով դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում ( 1,837,170 ), մահերը՝ 106,195 դեպք: Երկրորդ տեղում է Բրազիլիան ( 514,992), մահերը՝ 29,341։ Վերջին շաբաթվա ընթացքում վարակման ցուցանիշը երկրում աճում է ռեկորդային տեմպերով. վերջին մեկ օրում վարակման 3545 նոր դեպք է գրանցվել: Երրորդը՝ Ռուսաստան ( 405,843 ), մահերը՝ 4,693: Իսպանիան չորրորդն է՝ 286,509 վարակակրով։

Չինաստանը, որտեղ համավարակը սկսվել է, հիմա 17-րդ տեղում է ( 83,017 գրանցված դեպք): Չինաստանում նոր դեպքեր գրեթե չեն գրանցվում, նոխորդ օրվա ընթացքում գրանցել է վարակման 16 դեպք։

Հայաստան

Հայաստանում հունիսի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 210 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 9402-ի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Հունիսի 1-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 55 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 13 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 194-ի:

Վրաստան

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծած հատուկ կայքում ՝ stopcov.ge: Ըստ կայքի, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 794 դեպք: Առողջացել է ևս 19 անձ և ապաքինված քաղաքացիների քանակը կազմում է 624:

Նոր կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 12 մարդ: Կարանտինի ռեժիմում գտնվում է 2494 քաղաքացի, իսկ հիվանդանոցներում դիտարկման տակ 301 մարդ:

Թուրքիայում արջանագրվել է 163,942 դեպք, մահացել է՝ 4,540-ը։

Ադրբեջան

Ադրբեջանում վերջին տվյալներով արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 5,494 դեմք, մահացել է՝ 36 վարակակիր։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest