
Երեկ առավոտյան «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պատժախցում ինքնասպանություն է գործել Հարավային Կորեայի հանրապետության քաղաքացի, 50-ամյա Կոնգ Ջանգ Հոնը։ Նա այնտեղ էր տեղափոխվել երեք օր առաջ։
Տեղեկությունը Forrights-ի հետ զրույցում հաստատեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը․
«Կալանավորն ինքնասպան է եղել խցի ճաղավանդակից՝ սավանով կախվելու միջոցով։ Նա գտնվում էր կարանտինային խցում, քանի որ հիմնարկ ընդունվելիս յուրաքանչյուր կալանավոր կամ դատապարտյալ մինչ յոթ օր ժամկետով տեղափոխվում է կարանտինային բաժանմունք»,- պարզաբանեց Նավիկյանը։
Կոնգ Ջանգ Հոնը մեղադրվում էր Հարավային Կորեայի Հանրապետության քրեական օրենսգրքի 347 (խարդախություն) հոդվածով:
Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ռոզա Վարդանյան