Նախօրեին ՀՀ վճռաբեկ դատարանը Մարտի 1-ի գործով ևս 9 արդարացման դատավճիռ հրապարակեց։

12 տարի անց կան արդարացվածներ, թեկուզ դեռ քիչ թվով, սակայն չկան պատասխանատվության ենթարկված անձինք՝ ոստիկաններ, ովքեր կեղծ ցուցմունեներ են տվել, քննիչներ, ովքեր կոծկել են իրականություն և վերջապես բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր իրականում սրա հետևում կանգնած են։

Մարտի 1-ի գործով դատապարտված, իսկ այսօր արդեն արդարացված Սամվել Հարությունյանը նկատում է, որ ճիշտ է լավ է, որ արդարացվել է, սակայն գործընթացը բավականին երկար տևեց․

«Սույն որոշումները ցույց են տալիս, որ այն գործողությունները որոնք մեր նկատմամբ տեղi են ունեցել ապօրինի են եղել, սակայն պատասխանատվության ենթարկվողներ չկան, մեր դեմ ցուցմունք տված ոստիկանները դեռ շարունակում են համակարգում աշխատել և նույնիsկ նոր պաշտոններ են ստանձնել»,- Forrights-ի հետ զրույցում ասաց Սամվել Հարությունյանը, նկատելով, որ այս արդարացումները ոչ մի դատավորի կամ դատախազի չպետք է ազատի պատասխանատվությունից։

Վերհիշելով Մարտի 1-ի դեպքերը, Սամվելը պատմեց, որ իրեն Ազատության հրապարակից են բռնել․

«Գիշերը լուսադեմին զորքը, որ բերցին լցրեցին օպերա, մի 15 հոգով լցվել էին վրաս․թուրքական բանակից միայն կիսալուսնի նշանով էին տարբերվում, որիշ ոչնչով չէին տարբերվում՝ լ8իվ ջարդում էին»,-պատմեց Սամվել Հարությունյանը, մանրամասնելով, որ իրեն բռունցներով հարվածել են, նույնիսկ էլեկտրաշոկ են կիրառել, սակայն արդեն բաժնում իրեն մատով չեն կպել․

«Անձամբ իմ նկատմամբ բաժնում բռնություն չեն կիրառել, սակայն տեսել եմ, թե ինչպես են ծեծում մյուսներին և նույնիսկ քաղաքացիներից մեկի գլուխն էր ճղվել»։

Սամվելը պատմեց, որ իր դեմ դատարանում ցուցմունք են տվել Շeնգավիթի բաժնից երկու օպերներ, սկայն հատկանշական է այն հանգամանքը, որ երկուսի ցուցմունքները դատարանում չեն համընկել․

«Երևի դատավորը, դատախազի հետ իրենք էլ էին ամաչում, որ նման ներկայացում են սարքել»։

Դատախազը պահանջել էր 2 տարի, սակայն դատավորը՝ Գայանե Կարախանյանը 1 տարվա ազատազրկման դատապարտեց, սակայն տան միակ կերակրողն էր, ինչպես նաև նախկինում դատապարտվածություն չի ունեցել՝ հենց դատարանի դահլիճից ազատ է արձակվել․

«Մտածեցին, որ կուղղվեմ՝ կորած մարդ չեմ, սակայն ամեն ամիս գնում էի և ստորագրում, հետո արդեն իմ նկատմամբ ևս համաներում կիրառվեց»։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն ասում է, որ արդարացման գործընթացը դանդաղում է․ «Մարդկանց բավականին արագ են դատել և պետք է որ շահագրգիռ լինեն, որ հնարավորինս արագ էլ արդարացվեն․ արդեն շուրջ մեկ տարի է գործընթացքը սկսվել է, սակայն դեռ ցուցակի սկզբի հատվածներում ենք, ինչը և փաստում է գործընթացի դանդաղ լինելու հանգամանքի մասին», ասում է իրավապաշտպանը՝ ընդգծելով, որ արդարացման դատավճիռների հետ զուգընթաց պետք է լինեն պատասխանատվության ենթարկվողներ, ինչը բացակայում է։

«Գործող անձինք բազմաթիվ են՝ սկսած ծառայություն իրականացնող ուժային կառույցների ներկայացուցիչներից, նրանց հրամանատարներից, վերջացրած քաղաքական իշխանության ներկայացուցիչներով․ նրանք բոլորը պետք է պատասխանատվության կանչվենև ստիպված լինել բացատրություն տալ՝ հանրությունը պետք է տեսնի, որ բուն «Մարտի 1»-ը բացահայտված է՝ բոլոր դեպքերը, բոլոր դեմքերն ու դրվագները՝ ներառյալ սպանությունները և տրված է վերջակետ»,-ասաց Իրավապաշտպանը։

Մարտի 1-ի դեպքերի ամբողջական բացահայտման մասին խոսելիս իրավապաշտպանը նկատեց, որ լուրջ գործընթաց է, որը չպետք է Ռոբերտ Քոչարյանին կամ Սահմանադրական կարգը տապալելուն վերաբերվի․
«Խոսքը պետք է վերաբերվի հետմարտիմեկյան դեպքերին, դրան հաջորդող դեպքերին, երբ որ ողջ պետական համակարգը լծվել էր ժողովրդի դեմ ուժային գործողություններին»,-ասաց իրավապաշտպանը՝ շարունակելով.

«Այս գործերում բոլորն են գլխավոր մեղավորներ․ նարանք, ովքեր համաձայնել են տալ կեղծ ցուցմունքներ՝ ոստիկանները, քննիչները, ովքեր դրդել է տալ կեղծ ցուցմունք, դատախազները, ովքեր հաստատել են ակնհայտ կեղծ ցուցմունքներով շինծու մեղադրանքները և վերջապես դատավորները, ովքեր այդ կեղծ մեղադրանքների հիմքով դատավճիռներ են կայացրել՝ երկարատև պատժաժամկետներով կալանավայրեր են ուղարկել մարդկանց։ Այս անձինք մարդկանց կենսագրությունը, կյանքն ու առողջությունն են խեղել։ Բոլորը պետք է ենթարկվեն պատասխանատվության»,- Forrights-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը, հավելելով, որ նրանք գոնե չպետք է այսօրվա համակարգում լինեն, բայց բոլորը կան և իրենց լինելով խոչնդոտ են Մարտի 1-ի բացահայտմանն ու արդարադատության կայացմանը։

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա օգոստոսին, Հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում համաձայնություն էր ձեռք բերվել, որ ՀՀ դատախազությունը կսկսի Մարտի 1-ի կայացված դատավճիռների բողոքարկման գործընթացը, եթե դրանցում առկա լինեն նոր երևան եկած հանգամանքներ կամ առերևույթ պարունակեն ոչ ճշգրիտ վճիռներ:
Առաջինը ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն էր․ սեպտեմբերի 18-ին դատարանը բեկանեց նրա վերաբերյալ դատավճիռը, ճանաչեց Ջհանգիրյանի անմեղությունը և արդարացրեց նրան։
Արդարացման երկրորդ ակտերը «բաժին ընկան» կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանին և աշխարհազորային գնդի հրամանատար, Մարտի 1-ի գործով դատապարտված Սմբատ Այվազյանին, իսկ սույն թվականի փետրվարի 20-ին ՀՀ վերաքննիչ դատարանը անմեղ էր ճանաչել Մարտի 1-ի գործով դատապարտյալ Հովհաննես Ղազարյանին։

Ազնիվ Սիրադեղյան

Pin It on Pinterest