Երևանի քաղաքապետարանում կորոնավիրուսի դեպքեր կան: Այս մասին Երևանի ավագանու նիստի մեկնարկին հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ շնորհակալություն հայտնելով ավանագնու անդամններին՝ նիստին դիմակներով ներկայանալու համար:
Նա նշեց, որ թե՛ քաղաքապետարանը, թե՛ ավագանին, գրեթե միշտ՝ սկսած մարտ ամսից ավագանու բոլոր նիստերին բոլորը եղել են դիմակներով.
«Պահել ենք անվտանգության կանոնները պանդեմիայի ժամանակ։ Քաղաքապետարանը նույնպես անընդհատ այդ կանոնները պահել է և փառք Աստծո, շատ քիչ դեպքեր ունենք, կարելի է ասել գրեթե դեպքեր չունենք՝ մինչև վերջերս, հուսով եմ՝ նույն ձև կշարունակվի»,-ասաց Մարությանը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: