Կապանի բաժնի դեպքերի վերաբերյալ վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ

244

Ոստիկանության Կապանի բաժնում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ:

Այս մասին հաղորդում է ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։