Առաջարկվող օրենսդրական փոփոխություններով կվերացվի ոստիկանների կաշկանդվածությունը. Անդրանիկ Քոչարյան

0
81
Անդրանիկ Քոչարյան

«Այսօր մեր ոստիկանությունն ու ուժային կառույցները մի քիչ իներցիայով են աշխատում, սակայն փոփոխություններն ակնառու են։ Այսօր ոստիկանն իր կերպարով չի գնում պատվերի հետևից, այլ գնում է իր իրավասության հետևից՝ գուցե մի քիչ կաշկանդված»,-այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի Ժամանակ ասած Անդրանիկ Քոչարյանը։

Ըստ նրա՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» և «Ոստիկանության մասին» օրենքներում առաջարկիվող փոփոխությունները տալու են այդ կաշկանդվածությունը հաղթահարելու  հնարավորություն:

Ոստիկանությունն առաջին անգամ կունենա հնարավորություն հանդես գալու նոր կերպարով, նոր համազգեստով, նոր սպառազինությամբ և նոր ինտելեկտով․

«Հասարակության հետ նրա շփումները կլինի անպիսին, որ ոչ մեկի մոտ կասկած չի առաջանա, երբ ոստիկանն ասի՝ մի արա, այդ հրահանգից հետո չպետք է անի։ Չպետք է մտածի, որ դա քաղաքական հրահանգ է և չպետք է թաքնվի քաղաքական հրահանգի տակ »,- հայտնեց հանձնաժողովի նախագահը և շեշտեց, որ այդ փոփոխությունների սկիզբը այսօր տալիս են հանձնաժողովում և որևէ բաց պետք է որ չունենա։

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, ներկայացնելով նախագծերը, նշեց, որ դրանք բխում են ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրից: Որպես ռազմավարական ուղղություն է ընտրվել ոստիկանության վերափոխման և հանրությանը լիովին նոր ոստիկանություն ներկայացնելու խնդիրը: Ըստ փոխնախարարի, նշված նպատակին հասնելու առաջնային քայլերից մեկը ոստիկանության արտաքին ծառայության վերափոխումն է՝ կրթական համակարգի ներդրմամբ:

Փոխնախարարը հայտնեց, որ ռազմավարությամբ նախատեսված նոր պարեկային ծառայությունն իրականացնելու է նախկին Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության գործառույթները, և անհրաժեշտ է գործընթացը սկսել պարեկների պատրաստման հատուկ կրթական ծրագրից, որն հաջողությամբ անցնելու դեպքում վերջիններս կնշանակվեն ծառայության պաշտոններին:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Ներկայացված փաթեթում «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ոստիկանության մասին» օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքներով իրավական հիմք է ստեղծվում ՀՀ ոստիկանության կազմում «Պարեկային ոստիկանություն» ծառայության ստեղծման, պարեկային ոստիկանների հրամանագրման և նրանց գործունեության կազմակերպման նպատակով անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերի ընդունման համար: Նախագծերով սահմանվում է, թե ինչպես են նոր կազմավորվող պարեկային ոստիկանությունում ծառայության անցնելու քաղաքացիները, ինչպես նաև ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների` պարեկային ոստիկանության ծառայողի պաշտոնում նշանակվելու պահանջները»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here