Հայաստանում մայիսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 359 նոր դեպք: Մահացել է ևս 5 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 6661 է, մահացածների թիվը՝ 82:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Մեկ օրում առողջացածների թիվը 128 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3064, փաստացի բուժվողներինը՝ 3483: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 50397 քաղաքացի:

Կորոնավիրուսով վարակված ևս 1 քաղաքացի մահացել է այլ հիվանդության պատճառով. մայիսի 24-ի դրությամբ գրանցված նման դեպքերի թիվը 33 է:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest