Երկու օր է՝ իմ ընտանիքի հանդեպ ոտնձգություններ են լինում, կարծես թե սկզբում կենցաղային բնույթ էր կրում հարցը, բայց իրականում դա այդպես չէ: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով երկու օր առաջ տեղի ունեցած միջադեպին: 

«Երկու օր է՝ իմ ընտանիքի հանդեպ ոտնձգություններ են լինում, կարծես թե սկզբում կենցաղային բնույթ էր կրում, բայց այդպես չէ: Իմ տան անմիջապես կողքին գտնվում է Քանաքեռի հին կինոթատրոնը, ներկայումս ձայնագրման ստուդիա է, այդտեղ կա փոքրիկ մանկական հրապարակ, երեխաներս միշտ գնում խաղում են: Սակայն տիրոջ որդին, որը 40 տարեկան է, պահանջում է, ասում է՝ երեխաներս այդտեղ իրավունք չունեն այլևս խաղալու»,- պատմեց նա:

Աթանեսյանի խոսքով՝ այդ անձի հետ ինքը որևէ հարաբերություն չունի: Շարունակելով ներկայացնել դեպքը՝ Աթանեսյանը նշեց, որ իր տունը և այդ հիմնարկը բաժանող ճաղավանդակ կա. «Երկորդ օրը նրանք որոշում են ամբողջությամբ պատնեշով փակել այդ ճաղավանդակները, կինս զանգում է, ասում եմ՝ թող փակեն, ուշադրություն մի դարձրու: Այդ ընթացքում, տեսնելով, որ սադրանքին չենք տրվում, 7 տարեկան տղայիս, որ առաջին հարկի պատուհանից նայում է, թե ինչ են անում, սկսում են հայհոյել ամենավերջին սեռական հայհոյանքներով: Հասուն մարդիկ են, 40 տարեկանն ամենաերիտասարդն է: Ուզում են խփել պատուհանիս, կինս վազում է դուրս, 5-6 րոպե ամենաստոր հայհոյանքները կնոջս հասցեին հնչեցնում են, երեխեքս բոլորը տանը, փակվում են տանը»,- ասաց նա:

Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ նրանք հարձակվել են տան վրա, ասել՝ քանդելու են տունը ու նշում են իր՝ փաստաբան լինելու հանգամանքը:  «Կինս զանգում է ինձ, ես շտապ հասնում եմ տուն, հասկանում եմ, որ սադրանք է: Տան վրա հարձակվելը չունի արդարացում, նույնիսկ եթե ինձ հետ խնդիր ունենային այդ մարդիկ, սակայն էլի եմ ասում որևէ խնդիր չկա: Ես զանգել եմ ոստիկանություն, և նրանք հետս հավասար հասել են մեր տուն, միջադեպը շարունակվել է  արդեն ինձ հետ: Հարձակվում են ինձ վրա, և եթե չլիներ ոստիկանությունը, ես այսօր երևի ճաղերի հետևում կլինեի, որովհետև չգիտեի՝ ինչով կավարտվեր այդ ամենը այդ հայհոյանքներից հետո: Մեկը հայտնի թմրանյութ վաճառող էր, ու իր նման ոչնչությյուններ էին մնացածը»,- ասաց նա՝ նշելով, որ այդ անձինք իշխանությունների հետ սերտ կապեր ունեն իշխանությունների հետ, իսկ միջադեպը անկասկած կապված է իր փաստաբանական գործունեության հետ:

Իրավապաշտպան համայնքի պարտքն եմ համարում, որ մեծ ուշադրություն դարձնենք եւ պահանջենք մեր իշխանություններից այս դեպքի կապակցությամբ լուրջ միջոցներ ձեռնարկեն եւ պահանջենք բոլոր իրավասու մարմիններից, որ այս դեպքը համակ ուշադրության կենտրոնում պահվի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանալ ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը`անդրադառնալով փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա հարձակման երեկվա միջադեպին:

«Այս միջադեպը, որ տեղի է ունեցել, ցավոք, սա  կարող է դիտարկվել որպես Հայաստանում տեղի ունեցող անընդունելի միջադեպերից մեկը եւ մենք այն համոզմանն ենք, որ այս ամենը այն մակարդակի է հասել, որ անհանդուրժելի է: Մենք հետեւողզական ենք  լինելու, որ մանրակրկիտ այս ամենը պարզաբանվի եւ ամենակարեւորը եւ այն մարդիկ, որոնք որ այս խայտառակությունը, այս ընտանիքի վրա գնալը, որը որ ոչ միայն իրավական, այլեւ բարոյական կարմիր գծերի հատում է, այս ամենը արժանագույն պատասխանի արժանանա》-ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ հարձակվել էին փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա, փորձել լուսամուտից վնասել նրա 7-ամյա որդուն

Pin It on Pinterest