Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգեց այսօր Ռոբերտ Քոչարյանի գործով հերթական նիստը։

Դատավոր Աննա Դանիբեկյանի հայտնեց, որ Իզմիրլյան ԲԿ-ից տեղեկանք է ստացվել այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցում է եւ չի կարող մասնակցել այդ նիստին․ «Հաշվի առնելով, որ ամբաստանյալի բացակայության դեպքում նիստը չի կարող անցկացվել՝ այն հետաձգվել է»,-ասաց նա: Հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 26-ին:

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ փաստաբանների միջնորդությունները։

ՀՀ նախկին վարչապետներ Կարեն Կարապետյանը, Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանն ու Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանն այցելել են Երևանի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ իրենց երաշխավորություն էին հաստատել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: Վարչապետները կալանքից ազատվելու դեպքում երաշխավորել էին Ռոբերտ Քոչարյանի վարույթն իրականացնող մարմնից չթաքնվելը, չխոչընդոտելն ու պատշաճ վարքագիծ դրսևորելը ողջ դատավարության ընթացքում։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest