Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների 4 806 292 հաստատված դեպք: Մահվան դեպքերի թիվը հասել է 316 7540-ի, առողջացել են 1 860 327 պացիենտներ:
Ըստ worldometers տվյալների՝ ներկայումս 2 629 211 մարդ ակտիվ բուժում են ստանում COVID-19-ի դեմ, 44 820-ի (2 տոկոս) վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր:
Վարակման ամենամեծ թվով դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում (1 527 664): Երկրորդ տեղում է Ռուսաստանը (281 752), երրորդ՝ Իսպանիան (277 719): Իտալիան, որը երկար ժամանակ վարակակիրներ թվով աշխարհում առաջատարն էր, հիմա 6-րդ տեղում է (225 435): Չինաստանը, որտեղ համավարակը սկսվել է, հիմա 13-րդ տեղում է (82 954 գրանցված դեպք): Չինաստանում նոր դեպքեր գրեթե չեն գրանցվում:
Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 342-ով, մահացել է 21 վարակակիր, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով ԳԴՀ առողջապահության նախարարությանը կից Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի տվյալներին։
Համավարակի սկզբից Գերմանիայում հաստատվել է վարակման 174 697 դեպք, մահացել է 7 935, ապաքինվել՝ 154 006 մարդ։
Երկրում վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են Բավարիայում (45 507), Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայում (36 365) և Բադեն-Վյուրթեմբերգում (34 000)։
Վրաստան
Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 701-ի: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
Վրաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 432-ն առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից, երկրում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 12 դեպք:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 4 805 554 է, մահացել է 316 753 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:
Թուրքիա
Թուրքիայում անցած օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1368 նոր դեպք, մահացել է 44 մարդ, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 149 435-ի, մահվան դեպքերինը` 4140-ի: Այս մասին տեղեկացնում է NTV հեռուստաընկերության կայքը` հղում տալով երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջային:
Օրվա ընթացքում Թուրքիայում կորոնավիրուսից ապաքինվել է 1825 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 109 962-ի:
Թուրքիայում կատարված կորոնավիրուսի թեստերի թիվը վերջին օրում ավելացել է 35 369-ով և հասել 1 624 994-ի:
Ադրբեջան
Ադրբեջանում երեկվա տվյալներով՝ COVID-19 կորոնավիրուսով վարակի 136 նոր դեպք է արձանագրվել, 3 մարդ մահացել է: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը՝ վկայակոչելով երկրի օպերատիվ շտաբը:
Միաժամանակ, 71 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: 3 քաղաքացի մահացել է»,- նշում է աղբյուրը: Այսպիսով, ընդհանուր առմամբ, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 3.274 է, 2.015 մարդ առողջացել է, 39 մահ է արձանագրվել: Հատուկ ռեժիմի հիվանդանոցներում ներկայում 1.220 հիվանդ կա, նրանցից 43-ի վիճակը ծանր է, 58-ինը՝ միջին ծանրության, մնացյալներինը՝ կայուն:
Հայաստան
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 351, մահվան՝ 1 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 4823 է, մահվան դեպքերինը՝ 61
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: