Նորքի տուն-ինտերնատում բնակվող ավագ սերնդի ավելի քան 40 ներկայացուցիչների, նաև՝ անձնակազմից մի քանիսի մոտ կորոնավիրուսային հիվանդություն է հայտնաբերվել, հայտնել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Սա իհարկե հիվանդության տարածման շատ վտանգավոր օջախ է` հաշվի առնելով պացիենտների տարիքը և ուղեկցող քրոնիկական հիվանդությունները:

Արդեն 2 օր է տեղում աշխատում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկները՝ պացիենտների առողջական վիճակը գնահատելու և հսկելու համար: Այսօրվանից կազմակերպվում է նաև նրանց տեղափոխումը հիվանդանոցային հաստատություններ», – ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկողոսյանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest