Հաստատվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային 239, մահվան՝ 3 նոր դեպք

269

Հայաստանում մայիսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք: Մահացել է ևս 3 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 4283 է, մահացածների թիվը՝ 55: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Մեկ օրում առողջացածների թիվը 125 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1791, փաստացի բուժվողներինը՝ 2415.:

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 39005 քաղաքացի: Մայիսի 16-ի դրությամբ այլ պատճառով մահվան դեպք չի գրանցվել:

Հիշեցնենք, որ սրանք այն դեպքերն են, երբ պացիենտի մոտ առկա է եղել կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ՝ ոչ կորոնավիրուսի պատճառով: Ընդհանուր առմամբ՝ նման դեպքերի թիվը 22 է: