Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 184 և մահվան 3 նոր դեպք. ընդհանուր՝ 4044 վարակման դեպք

0
163

Հայաստանում մայիսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 184 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 4044 է, մահացածների թիվը՝ 52:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Մեկ օրում առողջացածների թիվը 94 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1666, փաստացի բուժվողներինը՝ 2304: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 37 476 քաղաքացի:

Մայիսի 15-ի դրությամբ գրանցվել է այլ պատճառով մահվան 1 դեպք:

Հիշեցնենք, որ սրանք այն դեպքերն են, երբ պացիենտի մոտ առկա է եղել կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ՝ ոչ կորոնավիրուսի պատճառով:

Ընդհանուր առմամբ՝ նման դեպքերի թիվը 22 է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here