ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացած է. Այս մասին տեղեկացնում է նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

Առողջապահության նախարարությունում կան կորոնավիրուսով վարակված աշխատակիցներ, որոնց մոտ հաստատվել է հիվանդությունը: Եվ նախարար Արսեն Թորոսյանը մեկուսացվել է որպես նրանց հետո շփում ունեցած անձ:

Արսեն Թորոսյանն այսօր չէր մասնակցում Կառավարության նիստին: Ինքնամեկուսացման պատճառով նիստին ներկա չէր նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Pin It on Pinterest