ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացած է. Այս մասին տեղեկացնում է նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:
Առողջապահության նախարարությունում կան կորոնավիրուսով վարակված աշխատակիցներ, որոնց մոտ հաստատվել է հիվանդությունը: Եվ նախարար Արսեն Թորոսյանը մեկուսացվել է որպես նրանց հետո շփում ունեցած անձ:
Արսեն Թորոսյանն այսօր չէր մասնակցում Կառավարության նիստին: Ինքնամեկուսացման պատճառով նիստին ներկա չէր նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: