Հայաստանում մայիսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 146 նոր դեպք: Մահացել է1 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 3538 է, մահացածների թիվը՝ 47:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Մեկ օրում առողջացածների թիվը 71 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1430, փաստացի բուժվողներինը՝ 2045: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 33313 քաղաքացի:

Մայիսի 12-ի դրությամբ գրանցվել է նաև մահվան 2 դեպք այլ պատճառով, այս դեպքերի ընդհանուր թիվը հասել է 19-ի: Սրանք այն դեպքերն են, երբ պացիենտի մոտ առկա է եղել կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ՝ ոչ կորոնավիրուսի պատճառով:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest