«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կորոնավիրուսով վարակման դեպքեր չկան

337

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կորոնավիրուսով վարակված անձինք չկան ։ Այս մասին Forrights-ին տեղեկացրեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Նշենք, որ մի քանի կայքեր՝ մասնավորապես Politik.am- գրել էր, որ ՀՀ Արդարադատության նախարարության իրենց աղբյուրները տեղեկացնում են, որ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի  հինգ աշխատակից վարակված են կորոնավիրուսով։ Աշխատակիցները բանտապահներ են և ՔԿՀ-ում անազատության մեջ գտնվող քաղաքացիները հենց նրանց հետ են առավել հաճախ շփվում։

Նախարարության իրենց աղբյուրները նշել են, որ իշխանությունները փորձում են վարակված աշխատակիցների մասին տեղեկությունները գաղտնի պահել, որպեսզի տեղեկատվությունը չազդի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի միջնորդությունը քննող դատավորի որոշման վրա։

News.am-ը ևս գրել էր, որ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստից հետո «Երեւան-Կենտրոն» մեկուսարանում՝ արձանագրվել է կորոնավիրուսի 3 դեպք։ Մասնավորապես մեջ էր բերել պաշտպան պաշտպան Արամ Վարդևանյանի գրառումը․

«Փաստաբանական գործունեության արդյունքում ստացված տեղեկատվության համաձայն, թեև ըստ Դատախազության «ապահով վայր» համարվող Երևան Կենտրոն մեկուսարանում՝ արձանագրվել է կորոնավիրուսային վարակի բոլոր ախտանշաններով 3 դեպք»: