Աշխարհում հայտնաբերված Covid-19 դեպքերի ընդհանուր թիվը հասել է 4,197,174 -ի, հիվանդությունից բուժվածներինը՝ 1,500,440 է, մահացել է 284,096 մարդ։ Այս մասին վկայում են Worldometers կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները:

Վարակվածների ամենամեծ թիվը շարունակում է մնալ ԱՄՆ-ում՝ 1,367,963 հազար մարդ, մահվան դեպքերի թիվը երկրում շուրջ 80,787 մարդ: Ներկա պահին ակտիվ վարակակիրների թիվը կազմում է  1,030,840 մարդ։

Եվրոպական երկրներից ակտիվ վարակակիրների թվով առաջատարը Իսպանիան է, որին հաջորդում են Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան։

Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսվ վարակվածության 11 հազար 656 նոր դեպք՝ ընդհանուրը դառնալով 221 հազար 344: Այս ցուցանիշով Ռուսաստանը շրջանցեց Մեծ Բրիտանիային՝ աշխարհում դառնալով 3-րդը:

Նոր դեպքերի զգալի մասը՝ 6 169-ը, արձանագրվել է Մոսկվայում, 1 079-ը՝ Սանկտ Պետերբուրգում: Նշվում է, որ նոր դեպքերից 5 417-ի մոտ ախտանշաններ չեն եղել:

Վերջին մեկ օրում ՌԴ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 94 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասել է 2 009­-ի: Ապաքինվածների ընդհանուր թիվը ավելի քան 39 հազար է:

Վրաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդամենը 3 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Այսպիսով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 638-ի, համաճարակի ամբողջ ընթացքում երկրում վարակման հետևանքով մահացել է 10 մարդ:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 4 181 218 է, մահացել է 283 877 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 212 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Թուրքիայում վերջին օրվա ընթացքում անցկացվել է կորոնավիրուսի 36 187 թեստավորում, գրանցվել է վարակման 1542 և մահվան 47 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է NTV հեռուստաընկերության կայքը` հղում տալով երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջային:

Համավարակի սկզբից երկրում անցկացված թեստերի ընդհանուր թիվը կազմել է 1 370 598, վարակման դեպքերի թիվը 138 657 է, մահվան դեպքերինը` 3786:

Վարակվածներից 92 691-ն առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 4 181 202 է, մահացել է 283 876 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 212 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Վերջին օրվա ընթացքում Ադրբեջանում գրանցվել  է կորոնավիրուսի 97 նոր դեպք, Covid-19- ից ապաքինվել է 30 մարդ, մահացել՝ մեկը: Ինչպես գրում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը, համապատասխան տվյալները տարածվում է կառավարության օպերատիվ շտաբի կողմից:

Ադրբեջանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսի 2 519 դեպք, որից 1650-ն ապաքինվել է, մահացել  32-ը :

Ներկայումս կորոնավիրուսով վարակված 837 մարդ շարունակում է բուժվել հիվանդանոցներում: Դրանցից 33-ի վիճակը ծանր է:

Հայաստանում մայիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման79 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 3392 է, մահացածների թիվը՝ 46:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Մեկ օրում առողջացածների թիվը 34 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1359,  փաստացի բուժվողներինը՝ 1970: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 32561 քաղաքացի:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest