«Լուսավոր Հայաստանը» բոյկոտեց ԱԺ-ում քվեարկությունը

341

Մայիսի 11-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը չմասնակցեց օրինագծերի քվեարկությանը: «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները չեկան նիստերի դահլիճ:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Ազգային ժողովում միջադեպ էր տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եւ իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանի միջեւ, որը հանգեցրել էր զանգվածային ծեծկռտուքի:

Այսօրվա նիստի օրակարգում է Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին հարցը։