
Հայաստանում մայիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 138 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի:
Վարակվածների ընդհանուր թիվը 3313 է, մահացածների թիվը՝ 45: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Մեկ օրում առողջացածների թիվը 58 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1325, փաստացի բուժվողներինը՝ 1928: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 31590 քաղաքացի: