Facebook-ի օգտատերը կալանավորվել է՝ ուղիղ եթերով խուլիգանություն կատարելու համար

0
44

Facebook սոցիալական կայքի՝ Narek Sargsyan օգտատերը կալանավորվել է՝ ուղիղ եթերով խուլիգանություն կատարելու համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ 2020 թ. մայիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքւոմ պարզվել է, որ «Facebook» սոցիալական կայքի «Narek Sargsyan» օգտատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած մի քանի դեպքերի և դրանց մասնակիցների հասցեին, ինչպես նաև անհասցե սոցիալական բաց հարթակում հնչեցվել են սեռական բնույթի հայհոյանքներ, կատարվել լկտի ու վիրավորական արտահայտություններ, դրա ընթացքում տրվել նաև բռնություն գործադրելու սպառնալիքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2020 թ. մայիսի 8-ին Նարեկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 5-րդ կետով: Վերջինս կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here