Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 146, մահվան՝ 1 նոր դեպք. ընդհանուր՝ 3175 դեպք

0
130

Հայաստանում մայիսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 146 նոր դեպք: Մահացել է1 քաղաքացի:

Վարակվածների ընդհանուր թիվը 3175 է, մահացածների թիվը՝ 44:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Մեկ օրում առողջացածների թիվը 49 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1267, փաստացի բուժվողներինը՝ 1852: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 30397 քաղաքացի:

Եվս 2 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 12-ն է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here