Այսօր ԱԻՆ-ը հայտնել էր, որ Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երկու անչափահաս երեխաներին, այնուհետև ինքն է ցած նետվել։ Տղամարդը եղել է քառասուն տարեկան, երեխաները 5 և 7:

Հարևանները ապշահար էին դեպքից, նրանք նշում էին, որ տղամարդու վարքագծում տարօրինակ որևէ բան չեն նկատել։ Հարևանները պատմում են. որ կինն ամուսնու հետ մշտապես չի բնակվել, միայն վերջին օրերին են տեսել նրանց միասին։ Հարևանները պատմում են, որ կինն ամուսնու հետ մշտապես չի բնակվել, միայն վերջին օրերին են տեսել նրանց միասին։

Հարևաններից մեկը պատմեց, որ երեկ տեսել է ընտանիքին շենքի բակում, նշեց, որ հաճախ էր տեսնում հորը՝ երեխաների հետ խաղալիս։

Մեկ այլ հարևան  պատմեց, որ երեկ տղամարդը գնացել  է խանութ, գնել է ելակ, խմորեղեն ու պաղպաղակ՝ երեխաների համար։

Հարևանները պատմում են. որ կինն ամուսնու հետ մշտապես չի բնակվել, միայն վերջին օրերին են տեսել նրանց միասին։ Երեխաները դպրոց են հաճախում Երեւանի Կենտրոն թաղամասում։

40-ամյա տղամարդու հայրը մահացած է, ունի մայր ու եղբայր։ Կինն էլ ապրում է մոր ու եղբոր հետ։

Հարևանը պատմեց, որ տղամարդն իր երեխաներին շատ էր սիրում.

«Թոշակի անցած մարդ էր, բարեկիրթ ընտանիք էին, իր երեխաներին էլ շատ էր սիրում։ Սոցիալական ոչ մի խնդիր չեն ունեցել, իրենց ու իրենց երեխաների հագուկապը… Իր երեխաներին լավ էր պահում։ 2 օր առաջ երեխեքի հետ խաղում էր։ Շփվել եմ հետը, հարցրել եմ՝ ո՞նց ես Կարեն ջան, բա՝ լավ եմ, գնում եմ պաղպաղակ առնեմ երեխեքին, հետո գնանք սուրճ խմենք»։

Հարևանն պատմեց, որ տղամարդը ՌԴ-ում սահմանապահ զորքերի սպա էր․

«Լավ, կիրթ երեխաներ ունեին, ինքն էլ կիրթ մարդ էր»։

«Ոչ մի արտառոց կամ տարօրինակ բան չեմ նկատել, վերջին շրջանում ինքնամփոփ, գլուխը կախ՝ գնում-գալիս էր։ Ուղղակի էն տեսակ պապա էր, որ ամեն ինչ անում էր իր երեխեքի համար։ Չեմ կարող ասել՝ ամուսնալուծված էին, թե՝ ոչ, որովհետեւ գնում-գալիս էին։ Համենայն դեպս, երեխաներն այստեղ էին։  Կինն էլ գնում-գալիս էր, երեխաները շաբաթ և կիրակի օրերին աստեղ էին»,- պատմեց մեկ այլ հարևան։

Տղամարդուն ճանաչողների խոսքով՝ նա ալկոհոլի հանդեպ թոլություն չի ունեցել, ոչ էլ հակում է ունեցել թմրանյութերի հանդեպ, ոչ մի աղանդի էլ չի հարում: Ռուսաստանի Դաշնությունում երկար տարիներ սահմանապահ զորքերի սպա է եղել, ծառայությունն ավարտելուց հետո վերադարձել է հայրենիք, ստանում էր զինվորական թոշակ, սոցիալական վիճակը կայուն էր:

«Եթե գումարային խնդիր էլ ունենար, մեկիս կմոտենար, կասեր, պարտքով կուզեր: Բայց չենք նկատել, որ ունենա, երբ էլ խանութից եկել է, լիքը տոպրակներով է եղել, երեխաների հագ ու կապը տեղն է եղել, չի ունեցել խնդիր: Երեխաներից մեծը՝ Լեոն, դպրոցական էր, 7 տարեկան, մյուսը՝ Մանանը՝ 5 տարեկան, հրաշք երեխաներ էին»,-ասաց հարևանը:

Վերջին անգամ հարևանները երեկ բակում խաղալուց են տեսել, ուրախ էին, ոչ մի արտասովոր բան չեն նկատել: Մահացած տղամարդու եղբայրը, որը չցանկացավ տեսախցիկների առջև խոսել, ասաց, որ եղբայրը ամուսնալուծված էր, բայց պարբերաբար միասին էին ապրում: Որոշ հարևաններ էլ պնդում են, որ կինը տանն էր, դեպքի ժամանակ և քնած է եղել:

Տեսանյութը Factor.am-ի․

Pin It on Pinterest