Ո՞ր ոլորտների աշխատանքն է թույլատրվում մայիսի 4-ից. Պարետի որոշումը

0
92

ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության շրջանակներում մայիսի 4-ից կհանվեն սահմանափակումները մի շարք ոլորտներում։ ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է, թե ո՞ր ոլորտների աշխատանքն է թույլատրվում.

Մեծածախ և մանրածախ առևտուր. ավտոմեքենաների և մոտոցիկլերի նորոգում

— Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտուր կրպակներում և շուկաներում

— Մանածագործական արտադրատեսակների, հագուստի և կոշիկի մանրածախ առևտուր շուկաներում և կրպակներում՝ բացառապես կրպակների մասով

— Այլ ապրանքների մանրածախ առևտուր կրպակներում  

Կացություն, հանրային սնունդ

— Ռեստորանների ծառայություններ՝ բացառապես բացօթյա

 — «Արագ սննդի» կետերի ծառայություններ՝ բացառապես բացօթյա

— Պաղպաղակի վաճառք սայլակներ (բացառությունների դեպքում արգելվում է նարգիլեի մատուցումը)

— Բարերի, սրճարանների գործունեություն՝ բացառապես բացօթյա

— Գարեջրատների, պանդոկների գործունեություն՝ բացառապես բացօթյա

— Շարժական կետերից խմիչքների, ըմպելիքների վաճառք (բացառությունների դեպքում արգելվում է նարգիլեի մատուցումը)

Վարչարարական և օժանդակ գործունեություն

— Առևտրի իրականացման վայրի կազմակերպում՝ բացառապես սննդամթերք վաճառող առևտրի օբյեկտների, դեղատների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների մասով

Կրթություն

— Բացառապես առցանց կամ հեռավար եղանակով

Մշակույթ, զվարճություններ, հանգիստ

— Բուսաբանական և կենդանաբանական այգիների ու բնության հատուկպահպանվող տարածքների, արգելոցների գործունեություն

— Արխիվների գործունեություն

— Վիրտուալ մոլեխաղերի հետ կապված գործունեություն

— Սպորտային օբյեկտների գործունեություն՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մարզումների և սպորտային միջոցառումների անցկացման համար

-Սպորտային ակումբների գործունեություն՝ բացառապես պրոֆեսիոնալ ակումբների մասով

Սպասարկման այլ ծառայություններ

Կրոնական ծեսերի (հոգեհանգստի և այլնի) կատարման ծառայություններ 94.92 — Քաղաքական կազմակերպությունների գործունեություն:

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ժամանակավոր սահմանափակումները կշարունակեն գործել հետևյալ ոլորտներում.

Մեծածախ և մանրածախ առևտուր. ավտոմեքենաների և մոտոցիկլերի նորոգում

— Մանրածախ առևտուր կրպակներում և շուկաներում

Փոխադրումներ, պահեստային տնտեսություն

— Ցամաքային քաղաքային և մերձքաղաքային մարդատար տրանսպորտի գործունեություն

Կացություն, հանրային սնունդ

— Հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ, եթե չի վարվում հյուրերի հաշվառման ռեգիստր

— Ռեստորանների և հանրային սննդի շարժական կետերի ծառայություններ

— Բարերի և խմիչքների մատուցման համանման կետերի ծառայություններ

Վարչարարական և օժանդակ գործունեություն

— Վեհաժողովների, առևտրային ցուցահանդեսների կազմակերպում

Մշակույթ, զվարճություններ, հանգիստ

— Ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն

— Գրադարանների, արխիվների, թանգարանների և այլ մշակութային կազմակերպությունների գործունեություն

— Շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեություն

— Սպորտի բնագավառում գործունեություն

— Զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն

Սպասարկման այլ ծառայություններ

— Անդամության վրա հիմնված այլ կազմակերպությունների գործունեություն

— Ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն: 

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 23:59-ին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here