Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 121, մահվան՝ 4 նոր դեպք

0
61

Հայաստանում մայիսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 121 նոր դեպք, մահվան՝ 4 դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2507-ի, մահվան դեպքերինը՝ 39-ի:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Մեկ օրում առողջացածների թիվը 36 է, Ընդհանուր առողջացածներինը՝ 1071, փաստացի բուժվողներինը՝ 1393: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 24942 քաղաքացի:

«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 121 նոր դեպք և 36 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (կին), 83 (տղամարդ), 66 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,-գրել է Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here