Հայաստանում մայիսի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 82 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2148-ի:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Մահացել է 1 քաղաքացի: Կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի ընդհանուր թիվը 33 է:

Մեկ օրում առողջացածների թիվը 48 է, ընդհանուր առողջացածներինը՝ 977,  փաստացի բուժվողներինը՝ 1136: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 22177 քաղաքացի:

Pin It on Pinterest