Այսօր կորոնավիրուսով վարակվելու վատ իմաստով ռեկորդային թիվ ենք ունեցել՝ 134 դեպք:

Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

《Դժբախտաբար ունեցել ենք երկու մահվան դեպք, մահվան դեպքերի թիվը հասել է 32-ի: Արհեստական շնչառական սարքերի վրա ունենք ընդամենը 6 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում է 17, ծանր վիճակում է 59 պացիենտ:

Իրադարձությունների այս սցենարի դեպքում՝ մենք հավանաբար շուտով կանցնենք ասիմպտոմ կամ շատ թեթեւ վիճակում գտնվող քաղաքացիներին չհոսպիտալացնելու ռազմավարությանը»,-ասաց նախարարը:

Նա հավելեց, որ կփորձեն ձգել այդ օրը, քանի որ դա բերելու է հիվանդության հետագա  տարածման. «Ենթադրում եմ, որ դեռ 5-6 օր կկարողանանք էս տեմպով ձգել: Այս 134 քաղաքացիների մեջ եղել են շատ փոխկապակցված անձինք, այսինքն չենք կարող վստահաբար ասել, որ այսօր էլ այդքան քաղաքացի կլինի:  Մեկ մի դեպք ունենք, երբ հուղարկավորության արարողության ժամանակ վարակված անձի մասնակցություն է եղել եւ այլ անձինք են վարակվել»:

Pin It on Pinterest