Զինծառայողների արձակուրդ գնալու և վերադառնալու համար փոխհատուցման չափերը ավելացան

0
56

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց, որով ավելացրեց ՀՀ տարածքում 350 եւ ավելի կիլոմետր հեռավորությամբ արձակուրդի անցկացման վայր մեկնելու եւ վերադառնալու համար զինծառայողի տրանսպորտային ծախսերի համար զինծառայողներին տրվող փոխհատուցման չափերը:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ այս որոշումը վերաբերում է նաեւ ոստիկանական զորքերին եւ ԱԱԾ ծառայողներին:

Տոնոյանը պարզաբանեց, որ առաջ, եթե օրինակ ծառայության վայրը Մեղրիում էր, իսկ բնակության վայրը՝ Գյումրիում, փոխհատուցում ստանում էր միայն մինչեւ Երեւան հասնելու համար:

Նա ընդգծեց, որ խոսքը ոչ միայն պայմանագրային, այլեւ ժամկետային զինծառայողների մասին է:

Լրացուցիչ ծախսերի ավելացումը տարեկան կազմում է մոտ 150 մլն դրամ, որը կիրականացվի նախարարությանը հատկացված ընդհանուր միջոցների հաշվին: 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here