Քիչ առաջ հարձակման է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Մեզ բոլորիս պետք է սթափվել, այսպես շարունակել չի կարելի։ Ալենի հետ հեռախոսազրույց եմ ունեցել։ Պատահարի մասին հայտնել եմ ոստիկանապետ Արման Սարգսյանին»,-նշել է նա:

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատությանը» պատմել է, որ «Ադեկվադի» հիմնադիրներից Արթուր Դանիելյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել:

«Դանիելյան Արթուրն էր իրա հետի երկու ադեկվատների հետ, ամենայն հավանականությամբ՝ էն մեկին ճանաչում եմ դեմքով: Զբոսնելուց սեռական բնույթի հայհոյանք հնչեցրեց, որին ի պատասխան ծեծկռտուք սկսվեց, որի հետևանքով ամենայն հավանականությամբ իր քիթն է վնասվել, իմ՝ քիմքի մասը», — ասաց Սիմոնյանը:

«Ազատության» հարցին՝ այսինքն Արթուր Դանիելյանը և էլի մի քանի հոգի հարձակվե՞լ են իր վրա, Սիմոնյանը պատասխանեց. «Այո, երեքով էին, ճիշտ է՝ երկուսը փորձում էին կանգնեցնել, բայց այնուամենայնիվ»:

ԱԺ փոխնախագահը նշեց նաև, որ դիմել է ոստիկանություն:

Իր հերթին Դանիելյանի կուսակից ընկեր, «Բլոգնյուզ» կայքի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը գրել է, թե Ալեն Սիմոնյանն է հարձակվել Դանիելյանի վրա։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest