Ցմահ ազատազրկման դատապարտված Ստեփան Գրիգորյանն այսօր վաղաժամկետ ազատ է արձակվել։ Այս մասին Forrights-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Ռոբերտ Ռևազյանը։
Ցմահ դատապարտյալՍտեփան Գրիգորյանին ազատ է արձակման որոշումը կայացրել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանը․
«Նիստերը տեղի են ունեցել անընդմեջ՝ այսօր էլ հրապարակվել է որոշումը»,-ասաց փաստաբանը, հավելելով, որ Ստեփան Գրիգորյանը դեռևս գտնվում է ՔԿՀ-ում՝ անհրաժեշտ փաստաթղթեր պետք է լրացվի։
Ստեփանը դրական բնութագիր ուներ և 25 անազատության մեջ գտնվելով՝ դրսևորել է դրական վարքագիծ։
Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանը մահապատժի է դատապարտվել 1996 թվականին` սպանությանը մասնակից լինելու համար: Իսկ 2003թ. օգոստոսի 1-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: