«Ոստիկանները տապալեցին գետնին, ձեռնաշղթաներ հագցրեցին ոչ միայն ինձ, այլև անչափահաս երեխայիս». Կառավարության շենքի առջև

0
184

«Անմարդկային է արտակարգ դրության պայմաններում գազն ու լույսն անջատել, եկամտի աղբյուր չունենք, աջակցության ծրագրերին էլ չենք համապատասխանում»,- քաղաքացիները իրենց բողոքի ակցիան են իրականացնում Կառավարության դիմաց։ Չվճարելու դեպքում նրանց բնակարանները հոսանքազրկվում են արտակարգ դրության պայմաններում, երբ մարդիկ աջակցության կարիք ունեն։

Միքայել Մարգարյանը տեղեկացրեց, որ իր հոսանքը անջատել էին երեկ և Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնելիս իրեն բիրտ ձևով բերման են ենթարկել՝ ձեռնաշղթաներ են հագցրել, ոչ միայն իրեն, այլ նաև իր անչափահաս երեխային․

«Ոստիկանները մոտեցան,  ասեցին ակցիա իրականացնելը անթույլատրելի է: Ասեցին անջատի ուղիղ հեռարձակումը։ Այդ պահին կառավարության դիմաց տեսա պատգամավոր Սասուն Միքայելյանին, նրան դիմեցի, սակայն  նա արհամարհեց և նրա ներկայությամբ ն: Երեխաներս մեքենայի միջից դա տեսնելով եկան ինձ օգնության: Տապալեցին նաև երկու տղա երեխաներիս և բերման ենթարկեցին, նրանցից  մեկը անչափահաս է: Արձանագրել են, որ բողոքի ակցիա ենք իրականացրել: Նշել են, որ երեխաներն էլ են ակցիային մասնակցել, ինչը բացահայտ սուտ է: Արձանագրել են, որ չենք ենթարկվել պարետի ՝ակցիա չիրականացնելու հրամանին»,- պատմում է Միքայել Մարգարյանը:


Նա մեծ ընտանիք ունի՝ 8 հոգով են ապրում, 5 երեխաները, կինը և տարեց մայրը: Բնականաբար փետրվար ամսվա էլեկտրաէներգիայի գումարը  գերազանցել է 100000 դրամը և հիմա գումարվել է նաև մարտ ամսվանը 150000 դրամ: Արդյուքնում պետության աջակցության ծրագրերից մեկից է օգտվել, ստացել է ընդհամենը 10 000 դրամ փոխհատուցում։

Անելանելի վիճակում գտնվող ընտանիքի լույսն անջատել են, իսկ միակ ելքն էլ ըստ քաղաքացու՝ իր բողոքի ձայնը բարձրացնելն է։

 «Կառավարության շենք ներկայացել եմ մենակ, երեխաները եղել են մեքենայում։ Մտել եմ լայվ՝ կոչ անելով, թե՝ ով ունի այս խնդիրը, գան Կառավարությանը տեղեկացնեն։ Նշել են, որ երեխաներն էլ են ակցիային մասնակցել, ինչը բացահայտ սուտ է: Արձանագրել են, որ չենք ենթարկվել պարետի ՝ակցիա չիրականացնելու հրամանին։ Չի եղել նման բան՝ 18 տարեկանը մի ամիս առաջ լրացած որդուս և անչափահաս որդուս ևս ձեռնաշղթաներ են հագցրել»:

Փոքր բանավեճ սկսեց քաղաքացու և Ոստիկանության կապիտան Հայրապետյանի մեջ․

 «Ես ոստիկանության բաժանմունքում եմ եղել, ձեռքերին ձեռնաշղթաներ չեն եղել»,-հայտարարեց կապիտանը, ինչին ի պատասխան քաղաքաին հարցրեց․«Մեքենայից հանելուց արդեն ձեռնաշղթաները հանել էին։ Իմ ձեռքին էլ չէիք հագցրել չէ՞»,-որին ոստիկանն արձագանքեց՝ քաղաքացիական անհնազանդություն է քաղաքացին ցուցաբերել՝ ձեռնաշղթաներ են հագցել։

Միքայել Մարգարյանին ոստիկանությունում պահել են մոտ  երկու ժամ, կազմվել է արձանագրություն, որից հետո ազատ է արձակվել։

Բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացիները տեղեկացրին, որ որոշ մարդկանց հոսանքը արդեն ամեն դեպքում միացվել է, սակայն հիմա էլ գազի գրասենյակից են անհանգստացրել, որ գազը չմուծելու դեպքում կգան և կկտրեն։

Բողոքի ակցիային էր միացել ասյօր ձերբակալված  և ազատ արձակված Հայկ Բարսեղյանը․

 «Ես չեմ եկել հոսանք միացնելու համար, ես եկել եմ մարդկանց կոնֆլիկտը վերացնելու համար։ Երկու ժամ է կանգնած ենք, անիմաստ տեղը քաղաքացիներն ու ոստիկաններն իրար են տալիս։ Դրա մեղավորը ոչ մենք ենք, ոչ էլ ոստիկանները։ Մեղավորը տխմար օրենքն է և տխմար որոշում կայացնողները»,-ասաց Հայկ Բարսեղյանը, հավելելով, որ Կառավարույթյան շենքի մոտ է եկել, որ այս մարդիկ իրենց թափ տան․ «Մենք իրենց հետ «կռվել» և բերել նստեցրել ենք այստեղ, որ իրենք երկիր կառավարեն, ոչ թե իրենց էգոն բավարարեն»։

Հայկ Բարսեղյանը մանրամասնեց, որ առավոտյան ոստիկաններն իրեն բերման էին ենթարկել, քանի որ ինքը որոշել է Կառավարության դիմաց գալ և «քայլել սպիտակ գծի եկայնքով»:

Բարսեղյանն ասաց, որ Կապանից եկել է Երեւան, սակայն իրեն չեն կանգնեցրել. «Ոստիկանների հետ խնդիր չունիմ, իմ խնդիրս երկրի կառավարիչների հետ է, որոնք որ երկիրը կառավարում են տգետ: Արտակարգ դրությունը դուք ինքներդ կհասկանաք, որ բեմականացում է: Ես 308 կմ քշել եմ Ղափանից Արտակարգ դրության կարանտինի ժամանակ մինչեւ Երեւան, ոչ մեկը մեքենաս չի կանգնեցրել: Ես դա համարում եմ բեմականացում, վատ, շատ վատ կառավարում, կլոունություն: Եվ ես կհամարեմ, որ Հայաստանի ազատ քաղաքացին չպիտի ենթարկվի թատերական բեմադրությանը: Ես էս ամեն ինչը համարեմ գը թատրոն, պոպուլիզմ: Երբ որ պետք էր քայլեր ձեռնարկել հունվար-փետրվարին, «այո»-ի, «ոչ»-ի քարոզարշավով էին զբաղված, խնդիրն ընդհանրապես քաղաքական չէ: Էս տեմպերով մենք հաստատուն քայլերով գնում ենք դեպի… չգիտեմ ուր»։

Ազնիվ Սիրադեղյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here