Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 3 մլն-ը

197

Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով ախտահարվածների թիվը հատել է 3 մլն-ի շեմը՝ հասնելով 3 003 352-ի, հայտնում է worldometers.info կայքը: Ինչ վերաբերում է մահացության ցուցանիշին, ապա այն 207 094 է, մինչդեռ ապաքինվածները 882 552-ն են:

Ներկայում վարակման ակտիվ փուլում է գտնվում 1 913 706 մարդ:

Նշվում է, որ կորոնավիրուսի զոհերի և վարակակիրների թվով աշխարհում առաջատար է ԱՄՆ-ն, որտեղ գրանցվել է վարակման 987 322 դեպք, որից 55 415-ը՝ մահվան ելքով:

Կորոնավիրուսից առավել շատ տուժած երկրների առաջին տասնյակում են ներառվել Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը:

Եվրոպայում վարակակիրների թվով առաջատարն Իսպանիան է՝ ախտահարման 226 629 դեպք, մինչդեռ զոհերի թվով առաջին տեղում Իտալիան է՝ 26 644 մահվան դեպք:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: