Հայաստանում ապրիլի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 81 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1677-ի:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Մահացել է ևս մեկ քաղաքացի: Կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի ընդհանուր թիվը 28 է:

Մեկ օրում առողջացածների թիվը 75 է, ընդհանուր առողջացածներինը՝ 803 փաստացի բուժվողներինը՝ 846:

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 17342 քաղաքացի:

Pin It on Pinterest