Կորոնավիրուսի վարակման 50 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 1523-ի

204

Հայաստանում ապրիլի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Բացասական արդյունք է արձանագրվել 14966 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 1037): Փաստացի այս պահին բուժվում է 816 անձ (մեկ օրում ավելացել է 48-ով):