Հայաստանում ապրիլի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 72 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 22-ին հաստատված դեպքերի թիվը հասել է 1473-ի:

Բացասական արդյունք է արձանագրվել 14966 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 1037): Փաստացի այս պահին բուժվում է 816 անձ (մեկ օրում ավելացել է 48-ով):

Վերջին տվյալներով ապաքինվել է 633 անձ (վերջին մեկ օրում՝ 24 մարդ), 24 պացիենտ մահացել է:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest