Հայաստանում ապրիլի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 62 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1401-ի:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայինը կենտրոնը:
Մահացել է ևս 2 քաղաքացի. կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի ընդհանուր թիվը 24 է:
Առողջացածների թիվը 609 է, փաստացի բուժվողներինը՝ 768: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 13929 քաղաքացի:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: