Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 43 նոր դեպք, տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հայաստանում ապրիլի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1291 է, արձանագրվել է մահվան 20 դեպք: Ընդհանուր առմամբ կատարվել է 12 հազար 680 թեստ։

Հայաստանում ապրիլի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 22-ով և բուժվածների թիվը դարձել է 545։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 726 պացիենտ:

Pin It on Pinterest