Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 2 մլն-ը․ մահացել է 164,565 մարդ

346

Նոր տեսակի Covid-19 կորոնավիրուսի հետևանքով ողջ աշխարհում մահացել է 164,565 մարդ: Այս մասին վկայում են Worldometers կայքի տվյալները:

Ըստ պարբերաբար թարմացվող տվյալների՝ համաճարակի բռնկման պահից ի վեր վարակվել է 2,395,636 մարդ, որոնցից ապաքինվել է 615,668-ը: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 1,615,403 մարդ, որոնց 3 տոկոսը ( 54,247 ) ծանր վիճակում է գտնվում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Կորոնավիրուսը տարածվել է ավելի քան 200 երկրում:

Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում առողջացել է 63,955 մարդ։ Հաջորդը Իսպանիան է՝ կորոնավիրուսի հաստատված 191,726 դեպքերով, մահերն Իսպանիայում եղել են 20,043-ը։ Առողջացել է 74,797 մարդ։ Իտալիան եզրափակում է կորոնավիրուսով ամենաշատը վարակված երկրների եռյակը․ այստեղ հաստատված դեպքերը 175,925-ն են, մահվան դեպքերը ավելի են, քան Իսպանիայում՝ 23,227։ Իտալիայում առողջացածները ևս ավելի քիչ են, քան Իսպանիայում՝ 44,927։

Մարդկությունը ստիպված կլինի ապրել կորոնավիրուսի սպառնալիքի ներքո «մոտ ապագայում» և հարմարվել ստեղծված իրավիճակին, քանի որ չկան երաշխիքներ, որ կստեղծվի հաջողված պատվաստանյութ, հայտարարել է առողջապահության ոլորտում առաջատար փորձագետներից մեկը, COVID-19-ի հարցերով Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկուցող, պրոֆեսոր Դևիդ Նաբարոն, նախօրեին գրել է The Guardian-ը։

Իր հարցազրույցում Նաբարոն հայտարարել է, որ հանրությունը չպետք է համարի, որ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կստեղծվի առաջիկայում, եւ ստիպված կլինի հարմարվել՝ հաշվի առնելով վերոնշյալ սպառնալիքը։

«Պարտադիր չէ, որ դուք կարողանաք մշակել պատվաստանյութ յուրաքանչյուր վարակի դեմ, որը կլինի անվտանգ ու արդյունավետ։ Որոշ վիրուսներ չափազանց բարդ են, երբ խոսքը վերաբերում է պատվաստանյութի ստղեծմանը։ Այնպես որ առաջիկայում մենք կշարունակենք ապրել այդ վիրուսի՝ որպես մշտական սպառնալիքի հետ»,-նշել է Նաբարոն։

Պրոֆեսորի խոսքով՝ դա նշանակում է վարակվածների և նրանց շփման շրջանակի մեկուսացում, կորոնավիրուսից տարեցների պաշտպանություն և հիվանդանոցների հնարավորությունների ընդլայնում նոր պացիենտներ ընդունելու համար։

Իրավիճակը Հայաստանում

Հայաստանում ապրիլի 19-ի դրությամբ գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 43 նոր դեպք, ապաքինվել է 22 մարդ:

Կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը 1291 է: Այս պահին փաստացի բուժվողների թիվը 726 է:

Մինչ օրս ապաքինվել է 545 քաղաքացի: Այսօրվա դրությամբ՝ երկրում գրանցվել է մահվան 20 դեպք: 

Պարետի որոշմամբ այսօրվանից արգելվել է Մարալիկ և Ձորակապ բնակավայրեր մուտքն ու ելքը։

Իրավիճակը Ռուսաստանում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 42 853-ի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին: Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանի 78 շրջաններում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6060 նոր դեպք, դրանցից  3570-ը` Մոսկվայում, 709-ը` Մոսկվայի շրջանում, 129-ը` Նիժնի Նովգորոդի շրջանում, 114-ը` Սանկտ Պետերբուրգում: Օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 48 մարդ:

Մայրաքաղաք Մոսկվայում ընդհանուր առմամբ գրանցվել է վարակման 24 324 դեպք: Նոր վարակվածների 44%-ը 18-ից 45 տարեկան մարդիկ են, 35%-ը` 46-ից 65 տարեկան, 16%-ը 65-ից բարձր (նրանցից 5,5%-ը 80-ից բարձր), վարակվածների 5%-ը երեխաներ են: Ռուսաստանում կորոնավիրուսից ընդհանուր առմամբ մահացել է 361 մարդ, 3291-ը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից:

Իրավիճակը Վրաստանում

Վարակակիրների ընդհանուր թիվը՝ 394 է, նրանցից չորսը մահացել են: Եվս 3 վարակակիր տեղափոխվել է Հայաստանից ու Թուրքիայից: Կարանտինում 5 094 մարդ է, ևս 547ը՝ ստացիոնար հսկողության տակ: Այս մասին հաղորդում է Aliq.geը։

Իրանում կորոնավիրուսի ապրիլի 19-ի վիճակագրական տվյալներըով վարակակիրների թիվն ավելացել է 1.343-ով, հասնելով 82.211-ի։ Մահացածների թիվն ավելացել է 87-ով Ընդհանուր՝ 5.118 ։ Ապաքինվածների թիվն ավելացել է 1.036-ով, ընդհանուր հասնելով  57.023-ի։