Հայաստանում ապրիլի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 28 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 14-ին հաստատվել է կորոնավիրուսի 1111 դեպք:
Բացասական արդյունք է արձանագրվել 9095 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 685): Փաստացի այս պահին բուժվում է 797 անձ (վերջին մեկ օրում պակասել է 28-ով):
Վերջին տվյալներով ապաքինվել է 297 անձ (վերջին մեկ օրում՝ 54 մարդ), 17 պացիենտ մահացել է (վերջին մեկ օրում 1 մարդ)։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։
66-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ։
«Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ սրտի իշեմիկ հիվանդություն, որի հետևանքով ձևավորվել է վերին մեզենտերիալ զարկերակների թրոմբոէմբոլիա։ Կատարվել է ստորին վերջույթների ամպուտացիա։ Ցավոք վերջինիս կյանքը չի հաջողվել փրկել»,-գրել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: