Քաղաքական գործիչ, հրապարակախոս, քաղաքագիտության դոկտոր Արկադի Վարդայնանը Քոչարյանի կառավարման տարիների մի քանի ընդդիմադիր գործիչներից էր: 2000 թվականի հոկտեմեբերի 30-ին նա հանդգնեց Ազատության հրապարակում բազմահազար միտինգի հրավիրել, ինչի պատճառով Քոչարյանի ռեժիմի կողմից անմարդկային հալածանքների ենթարկվեց:

Ընդդիմադիր գործչին չներվեց այն, որ մարզերում ընդամենը մեկ ամսվա հանդիպումներ ունենալով, Վարդանյանի համախոհների քանակը տասնապատիկ աճեց: , որ հանրահավաքի ընթացքում իշխանափոխության կոչեր արվեցին:

Դիմելով բազմությանը, հանրահավաքի նախաձեռնողը անմոռանալի նախադասություն արտասանեց. «Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մեր հայրենիքում ինքը միակ տղամարդն է: Խնդրում եմ, ձեռք բարձրացրեք այն տղամարդիկ, որոնք իրենց տղամարդ չեն համարում»: Այս խոսքերը լսելով, ,մարդիկ ինքնաբուխ երթով շարժվեցին դեպի նախագահական: Նույն օրը՝ երեկոյան, Վարդանյանի հետևից եկան, առանց փաստաթղթի, առանց ներկայանալու իրավապահները նրան տարան «քաղմաս»:

Գիշերը 02:30-ին Կենտրոնի դատարանում դատավոր Ռուբեն Ներսիսյանը առանց նիստ հրավիրելու կարդաց վճիռը. 10 օրվա ազատազրկում՝ չարտոնված երթ կազմակերպելու համար:

10 օրից Վարդանյանի հետևից եկան ԱԱԾ-ից ամրակազմ ռուսախոս տղաներ և ասացին՝ հետևել իրենց: Որևէ հիմնավորում առ այն, թե ուր են նրան տանում և ինչ իրավունքով, չներկայացվեց:

Արկադի Վարդանյանին  մեղադրանք առաջադրվեց Քր. Օր-ի 65-րդ հոդվածի հատկանիշներով՝ սահմանադրական կարգը բռնի ուժով տապալելու կոչեր հնչեցնելու համար: 4 ամիս Վարդանյանի պահեցին ԱԱԾ «պադվալում», ապա արտաքսեցին երկրից: Նա վերադարձավ Հայաստան միայն 2012 թվականին:

Եւ ահա, նկարագրված դեպքերից 20 տարի անց, 2020 թվականի ապրիլի 10-ին  Արկադի Վարդանյանը ԱԱԾ-ից ստանում է ՀՀ քննչական դեպարտամենտի առաջին բաժնի պետ, փոխգնդապետ Ա. Խալաթյանի որոշումը քրեական գործը քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

«20 տարի անց հանկարծ ԱԱԾ-ն հասկանում է, որ հանցակազմ չի եղել», — ասում է Արկադի Վարդանյանը: Այս որոշումը նա համարում է իրավական հաղթանակ: «Տեղի ունեցած ապօրինությունը վերացվել է օրենքի ուժով: Սա արդարության հաղթանակ է», — ասում է նա:

Արկադի Վարդանյանի համար սակայն այս որոշումը բավարար չէ նրա բարի համբավը վերականգնելու համար: Նա պահանջելու է, որ անվտանգության գերատեսչությունը իրենից ներողություն խնդրի:

«Որպեսզի իմ բարի անունը վերականգնվի, մենք պահանջելու ենք ԱԱԾ-ից որ հրապարակավ ներողություն խնդրեն ինաձանից: Դրանից հետո մենք կդիմենք փոխհատուցման պահանջով այն բանի համար, որ ինձ 4 ամիս ապօրինաբար պահել են կալանքի տակ», — նշեց Արկադի Վարդանյանը «Forrights»-ի հետ զրույցում:

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest