Կորոնավիրուսի վարակման 29 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 966-ի. մեկ մարդ մահացել է

367

այաստանում ապրիլի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 29 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 937 դեպք:

Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 11-ին հաստատվել է կորոնավիրուսի 966 դեպք:

Բացասական արդյունք է արձանագրվել 6484 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 780 անձ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 173 անձ, 13 պացիենտ մահացել է: