Հայաստանում ապրիլի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 40 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 921 դեպք:

Բացասական արդյունք է արձանագրվել 4902 (վերջին մեկ օրում՝ 331) թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 773 անձ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 138 անձ (վերջին մեկ օրում՝ 24 մարդ), 10 պացիենտ մահացել է:

Ապրիլի 9-ի դրությամբ ունենք նաև մահվան նոր դեպք: 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա ,ծերունական սկլերոզ։

Pin It on Pinterest