Կորոնավիրուսով վարակվելու 20 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր՝ 853

0
130

Հայաստանում ապրիլի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 20 նոր դեպք է գրանցվել: Այս մասին քիչ առաջ Facebook-ի իր էջում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ առողջացել է 25 քաղաքացի:

Նրա խոսքով՝ թեստավորվել է 211 քաղաքացի:

«Ըստ էության, առաջին անգամ է, որ հաստատված դեպքերն ավելի քիչ են, քան առողջացած քաղաքացիները: Մինչեւ շաբաթվա վերջ կհասնենք նրան, որ օրական հազար թեստ կանցկացվի»,-ասաց Փաշինյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here