Երեկ կորոնավիրուսի ընդամենը 11 դեպք ենք ունեցել. գրանցվել է մահվան 1 դեպք

0
126

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման մասին:

Նա նշել է, որ երեկ գրանցվել է կորոնավիրուսի 11 դեպքը և եթե առկա դինամիկան պահպանվի, ապա հաջորդ շաբաթվանից կարանտինային խստացման թուլացումներ կլինեն:

Վարչապետը նաև նշել է, որ կորոնավիրուսից 1 մարդ է մահացել՝ 68-ամյա քաղաքացի.

«68 տարեկան մեր հայրենակիցն է մահացել, երկկողմանի պոլիսեգմենտալ զուլվող թոքաբորբ ախտանիշով, որը ենթադրաբար կորոնավիրուսի հետեւանք է: Բայց նաեւ ունեցել է շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտենզիա, ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում՝ իշեմիկ տիպի»։

Փաշինյանի խոսքով, սա շատ լավ լուր է. «Այս լուրի ամբողջական գնահատականը տալու համար պետք է սպասենք այսօրվա տվյալներին, որը կիմանանք վաղն առավոտյան: Բայց մյուս կողմից, ես կարող եմ բերել, օրինակ, ապրիլի 3-ի տվյալները, ըստ որի արված 253 հետազոտությունից դրական է եղել 34-ը: Այսինքն եթե համեմատենք տեմպը, ապա 3 անգամ նվազում ունենք դինամիկայի:

Փաշինյանի խոսքով, վարակվածներ փոքր թիվը շատ լավ լուր է. «Այս լուրի ամբողջական գնահատականը տալու համար պետք է սպասենք այսօրվա տվյալներին, որը կիմանանք վաղն առավոտյան: Բայց մյուս կողմից, ես կարող եմ բերել, օրինակ, ապրիլի 3-ի տվյալները, ըստ որի արված 253 հետազոտությունից դրական է եղել 34-ը: Այսինքն եթե համեմատենք տեմպը, ապա 3 անգամ նվազում ունենք դինամիկայի:

Եթե մեր հույսներն արդարանան, և այդ տեմպի նվազումը հաստատվի, իսկ դա մենք կիմանանք վաղվա, մյուս օրվա տվյալներից հետո, սա կնշանակի, որ միջոցառումները, որոնք մեզ բազմաթիվ անհարմարություններ են պատճառում, սկսել են դրական արդյունքներ տալ: Եթե այդպես է, նշանակում է, մենք առաջիկա 1 շաբաթվա ընթացքում, եթե ավելի խստորեն պահենք պարետատան սահմանափակումները, մեր շանսերը կմեծանան, որ մենք երկուշաբթի օրվանից արդեն սկսենք ռեժիմների թուլացումը եւ սկսենք մտածել բնականոն կյանքի վերադառնալու մասին:

Այս ամենը ասում եմ, որպեսզի նաև իրավունք վերապահեմ ինձ խնդրելու, որ այսօր և առաջիկա շաբաթվա ընթացքում ավելի նախանձախնդիր փորձենք պահել սահմանափակումները: Եթե այդ սահմանափակումներն իսկապես արդյունք են տալիս, այսօրվա տվյալները հուսադրում են, սա մեզ պետք է ոգեւորի, որ ևս մեկ շաբաթ մաքսիմալ խիստ գտնվենք ինքներս մեզ նկատմամբ: Եթե այս դինամիկան լինի, դա կնշանակի, որ մենք համաճարակի ողնաշարը ջարդել ենք»,-ասաց Փաշինյանը

Թարմացում 06.04.2020թ․ ժամը 11։00-ին

Հաստատված դեպքերի — 833
Բուժվածներ — 57
Բացասական թեստեր — 3729
Մահվան ելքեր — 8
Վերջին 24 ժամում — 11

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here