Հայաստանում ապրիլի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 52 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 770 դեպք:
Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 5-ին հաստատվել է կորոնավիրուսի 822 դեպք:
Բացասական արդյունք է արձանագրվել 3844 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 758 անձ:
Վերջին տվյալներով ապաքինվել է 57 անձ, 7 պացիենտ մահացել է:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: