«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։
Այս մասին տեղեկացնում է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«78-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, վերջինիս մոտ զարգացել է արյան մակարդելիության խանգարումներ, որն իր հերթին դժվարացրել է բուժման ընթացքը։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։
Վերջինս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ»։
Հավելենք, որ այսօր կորոնավիրուսից ևս մեկ մահվան դեպք էր գրանցվել։ Այս պահին Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 6 պացիենտ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: