Արցախի ԿԸՀ-ն պաշտոնապես հրապարակել է Արցախում մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքները Ըստ այդմ, թեկնածուներից ոչ մեկը չի ստացել 50 տոկոսից ավելի ձայն, հետեւաբար պետք է տեղի ունենա քվեարկության երկրորդ փուլ՝ ապրիլի 14-ին: Երկրորդ փուլին կմասնակցել առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները՝ Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը:
Արցախի մարտի 31-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրողների թիվը կազմել է 104 348, իսկ քվեարկության մասնակցել է 76 728 ընտրող: Սա նշանակում է, որ ընտրություններին մասնակցել է ընտրողների 73,5 տոկոսը: Անվավեր քվեարթերթիկների թիվը կազմել է 2625:
Ըստ այդմ, առաջատար եռյակի ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.
1․ Արայիկ Հարությունյան – 36076 քվե (49.26 տոկոս)
2․ Մասիս Մայիլյան – 19360 քվե (26.4)
3․ Վիտալի Բալասանյան – 10755 քվե (14.7 տոկոս)
4. Իշխանյան Դավիթ Ռուբենի – 1873 (2.56 տոկոս)
5. Ղուլյան Աշոտ Վլադիմիրի – 1683 (2.3 տոկոս)
6. Խանումյան Հայկ Ռուբենի – 962 (1.3 տոկոս)
7. Բադասյան Վահան Միքայելի – 743 (1 տոկոս)
8. Բաբայան Դավիթ Կլիմի – 587 (0.8 տոկոս)
9. Իսրայելյան Ռուսլան Էդուարդի – 368 (0.5 տոկոս)
10. Բալայան Քրիստին Գրիգորի – 202 (0.3 տոկոս)
11. Դադայան Աշոտ Էդուարդի – 198 (0.3 տոկոս)
12. Լալայան Բելա Լաերտի – 162 (0.2 տոկոս)
13. Պողոսյան Մելսիկ Ռաֆայելի – 141 (0.2 տոկոս)
14. Ամիրյան Սերգեյ Վասիլիի – 106 (0.2 տոկոս)
Ստորեւ ներկայացնում ենք տվյալներն ըստ շրջանների
Ըստ այդմ, Ստեփանակերտում ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.
Արայիկ Հարությունյան – 11869 ձայն (44.1 տոկոս)
Մասիս Մայիլյան – 8455 ձայն (31.4 տոկոս)
Վիտալի Բալասանյան – 3959 ձայն (14.7 տոկոս)
Ասկերանի շրջան
Արայիկ Հարությունյան – 4445 ձայն (47.7 տոկոս)
Մասիս Մայիլյան – 1589 ձայն (17 տոկոս)
Վիտալի Բալասանյան – 2226 ձայն (23.9 տոկոս)
Հադրութի շրջան
Արայիկ Հարությունյան – 3610 (56,1 տոկոս)
Մասիս Մայիլյան – 1278 (19,9 տոկոս)
Վիտալի Բալասանյան – 890 (13,8 տոկոս)
Մարտակերտի շրջան
1․ Արայիկ Հարությունյան – 4869 քվե (49.7 տոկոս)
2․ Մասիս Մայիլյան – 2688 քվե (27.4 տոկոս)
3․ Վիտալի Բալասանյան – 1272 քվե (13 տոկոս)
Մարտունիի շրջան
Արայիկ Հարությունյան – 6131 ձայն (50 տոկոս)
Մասիս Մայիլյան – 3178 ձայն (25.9 տոկոս)
Վիտալի Բալասանյան – 1378 ձայն (11.2 տոկոս)
Շահումյանի շրջան
Արայիկ Հարությունյան – 888 (57,3 տոկոս)
Մասիս Մայիլյան – 323 (20,8 տոկոս)
Վիտալի Բալասանյան – 200 (12,9 տոկոս):
Շուշիի շրջան
Արայիկ Հարությունյան – 1297 ձայն (46.2 տոկոս)
Մասիս Մայիլյան – 684 ձայն (24.4 տոկոս)
Վիտալի Բալասանյան – 543 ձայն (19.3 տոկոս)
Քաշաթաղի շրջան
Արայիկ Հարությունյան – 2714 ձայն (58.2 տոկոս)
Մասիս Մայիլյան – 1048 ձայն (22.5 տոկոս)
Վիտալի Բալասանյան – 217 ձայն (4.7 տոկոս)
Երեւանի ընտրատեղամաս
Արայիկ Հարությունյան – 191 ձայն (47.6 տոկոս)
Մասիս Մայիլյան – 103 ձայն (25.7 տոկոս)
Վիտալի Բալասանյան – 65 ձայն (16.2 տոկոս)
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: