Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե կոնկրետ միջոցառումներ չձեռնարկենք, կորոնավիրուսը մեզ կհասնի շատ արագ, չնայած կա նաեւ այդպիսի վարկած, որ կորոնավիրուսով շատ շատերս ենք վարակվելու, եթե ոչ բոլորս:
Հիմա առնվազն երկու հարց ունենք լուծելու, նախ որ պրոցեսը լինի մաքսիմալ կառավարելի եւ այնպես չլինի, որ հիվանդների թիվը մեզ մոտ այնքան շատանա, առավելեւս ինտենսիվ բուժօգնության կարիք ունեցող հիվանդների թիվն այնքան շատանա, որ մեր առողջապահական համակարգը ուղղակի ակթվածահար լինի եւ մենք այլ երկրների պես ստիպված լինենք փողոցներում ծառերի տակ մահճակալներ տեղադրել:
Մի եզրը խուճապի մատնվելն է, մյուս եզրը խուճապի մատնվելը»,-ասաց Փաշինյանը՝ կոչ անելով լուրջ վերաբերվել ստեղծված իրավիճակին:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: