Հայաստանում մարտի 31-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք է գրանցվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Նրանցից 23-ը գտնվել է կարանտինում, 24-ը հաստատված դեպքի կոնտակտավոր է: 3 դեպքի շփման շրջանակը պարզվում է:
Բացասական արդյունք է արձանագրվել 2216 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 449 անձ:
Ապաքինվել է 30 անձ, 3 պացիենտ մահացել է:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: