Մեկուսացումից և ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են զինծառայության՝ ստուգումից հետո: Այս մասին կառավարության արտահերթ նիստում հայտարարեց պաշտպանության նախարար Դավիթ տոնոյանը:
«Մենք խնդիրներ չունենք»,-ասաց նա:
Անդրադառնալով մեկուսացումից դուրս եկածներին, Արսեն Թորոսյանը նշեց, որ այս պահի դրությամբ մոտ 150 մարդ մեկուսացումից դուրս է եկել. «14 օրվա վերջում, երբ մենք նրանց թեստավորում ենք, մոտավորապես 10 տոկոսի մոտ դրական դեպքեր են լինում, եւ նրանք շարունակում են մնալ մեկուսացման մեջ եւս մեկ շաբաթ: Նրանք որեւէ բուժօգնության կարիք չեն ունենում: Եվս մեկ շաբաթ անց ստուգվում են և եթե բացասական է լինում թեստը, «դուրս ենք գրում», գնում են տուն»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ շատերի 14 օրվա ժամկետը մոտ օրերս լրանում է և կունենանք էլի բուժվածներ:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: